Նիկոլ Անհողի հերթական կեղծիքը․ Գագիկ Համբարյան

Նիկոլ Անհողի հերթական կեղծիքը (լուսանկար)

Երբեք չեմ եղել և չեմ լինի Սերժ Սարգսյանի երկրպագուն, բայց ճիշտը մեկն է, որն այսօր կրկին փորձեց կեղծել Նիկոլ Անհողը…

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մասնակցել է Երևանում «Ռենկո» ընկերության կողմից կառուցված նոր ՋԷԿ֊ի բացմանը, որը ներկայացվում էր որպես այս իշխանության օրոք արված ներդրում և թե, իբր, այս ՋԷԿ-ի հիմնարկեքը տեղի է ունեցել 2019 թ֊ին… Այո՛, Նիկոլ Անհողը մի ամգամ «մասնակցել» էր այդ ՋԷԿ-ի «հիմնարկեքին»…

Բայց խնդիրը նրանում էր, որ այս ՋԷԿ-ի հիմնարկեքն իրականում տեղի է ունեցել 2017 թ-ի մարտի 20-ին` Սերժ Սարգսյանի օրոք և ուղղակի զզվելի է, երբ Նիկոլն ու իրեն սպասարկողները կեղծելով փորձում են դիվիդենտներ շահել…

Չեմ զարմանա, եթե Նիկոլ Անհողը գնա Տաթևի ճոպանուղիի կամ, օրինակ` Կասկադի բացումն անի ու նախիրը ծափերով ողջունի մահաբեր Նիկոլի քայլերը…

Ի դեպ, լավ կլինի Նիկոլ Անհողը գնա, օրինակ` Վանաձոր ու տեսնի, թե աշխատում է արդյոք իր կողմից բացված իրանական ավտոմեքենաներ թողարկող գործարանը կամ իր կողմից ևս բացված կենցաղային սարքավորումներ արտադրող գործարանը…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։