Դադարեցվել է մի քանի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 29-ին՝ ժամը 12:15-ից, դադարեցվել է Արարատի մարզի Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան համայնքների գազասպառողների, «Ճերմակ Երամ», «Սոլինա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: