Տիգրանաշենի ոլորաններում տեսանելիությունը 150-200 մետր է․ «Ճանապարհային դեպարտամենտ»

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: