Ադրբեջանին տրվելո՞ւ է միջանցք. ճանապարհների ապաշրջափակման առեղծվածը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից։ Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ հերթական անգամ հստակեցվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, սահմանագծման պայմանավորվածությունը, և Ռուսաստանը ևս մեկ անգամ Եվրոպային ցույց տվեց, որ այս վեճում միջնորդն ու որոշողը ինքն է, Բրյուսելում հանդիպումը չի կարող այդ հարցում ազդեցություն ունենալ։

Արթուր Գրիգորյանն անդրադարձավ նաև Ալիևի կողմից Մեղրիի միջանցքի մասին պարբերաբար հնչող հավակնոտ հայտարարություններին՝ ասելով, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանը բանավոր պայմանավովածությամբ Ալիևին խոստացել է միջանցք տրամադրել, և հիմա չի կատարում իր խոստումը, ինչի համար էլ Ադրբեջանը պարբերաբար ագրեսիա է ցուցաբերում մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Պահեստազորի սպայի հետ խոսեցինք նաև ազգային ազատագրական շարժումից, թե ինչո՞ւ այն չի կայանում և օրեցօր մարում է։

Մանրամասները՝ տեսանյութում