ՊՇՌ թեստերն ի վիճակի են հայտնաբերել նոր «օմիկրոն» հիմնամանրէով վարակումը․ ԱՀԿ

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախկինում COVID-19-ով վարակված մարդկանց շրջանում կարող է նոր՝ «օմիկրոն» կորոնավիրուսային հիմնամանրէով (շտամ) վարակվելու վտանգ լինել, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱՀԿ-ն նշել է, որ ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի կլինի «առաջիկա օրերին և շաբաթներին»։

Կազմակերպությունը հաստատել է, որ այս պահին օգտագործվող ՊՇՌ թեստերն ի վիճակի են հայտնաբերել նոր շտամով վարակումը:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին անցկացված արտակարգ նիստում B.1.1.529 հիմնամանրէն համարել է «մտահոգություն առաջացնող» և նրան տվել է «օմիկրոն» անվանումը՝ ըստ հունական այբուբենի 15-րդ տառի: Եվրոպական և ասիական բազմաթիվ երկրներ սահմանել են աֆրիկյան առանձին պետություններից ժամանման մուտքի արգելք: