Սյունիքը Հայաստան է, Էրդողանը պատերազմի հրձիգ․ «Le Figaro»-ի փոխտնօրեն

Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:

«Էրդողանի նոր տագնապալի իմպերիալիստական ելույթն Աշխաբադում (Թուրքմենստան), նա կոչ էր անում թյուրքալեզու երկրներին լիովին աջակցել Ադրբեջանին՝ Զանգեզուրի միջանցքի պահանջի հարցում,- գրում է Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։- Սյունիքը Հայաստան է. Էրդողանը պատերազմի հրձիգ»,- շեշտել է նա։

Հիշեցնենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) հերթական՝ 15-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 28-ին, Աշխաբադում՝ ՏՀԿ-ում Թուրքմենստանի նախագահության շրջանակում։