Աստվածաշունչը, քաղաքական գիրք է՝ հոգևոր բովանդակությամբ․ Բագրատ Սրբազան․ ՄԱՍ 2 (տեսանյութ)

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը կիրակնօրյա քարոզում անդրադարձել է մեր երկրում տիրող իրավիճակին։ Ներկայացնում ենք երկրորդ մասը․

«Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչը, քաղաքական գիրք է՝ հոգևոր բովանդակությամբ։

Մեր Տերը հենց դա է նշում՝ թող գա Քո արքայությունը։ Դա ամենաքաղաքական աղոթքն է։

Թող գա Քո արքայությունը, այն կարգերը, հոգեվիճակն ու իրավիճակը, որոնք Դու սահմանել ես որպես ճշմարտություն, արդարություն, ազատություն, զոհաբերություն, հանձնառություն, հաղթանակ, սեր, հավատք, հույս, հաշտություն, այս բոլոր չափանիշներն ու կարգերը, որ Քո թագավորության, Քո պետության մեջ սահմանել ես, թող դա գա։

Մի՞թե սա քաղաքական աղոթք չէ, քաղաքական միտք չէ։ Անշուշտ, սա կարգերի փոփոխության մասին է՝ թե՛ հոգևոր, թե՛ նյութական կարգերի՝ համակարգային իմաստով»։

Հատված #Բագրատ_Սրբազան-ի քարոզից․ ՄԱՍ 2