Հաջող դիվանագիտական լուծումների հեռանկարներ, անշուշտ, կան և ԵՄ-ը կկագնի ձեր կողքին. ԵԽ փոխնախագահ

Տարածքային վեճերի լուծումը, որը խոր տառապանք է պատճառել ձեր ժողովրդին, կպահանջի համբերություն և ժամանակ.  հաջող դիվանագիտական լուծումների հեռանկարներ, անշուշտ, կան և ԵՄ-ը կկագնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն վերակառուցման և հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում, որը չի ավելացնի Հայաստանի կրած հսկայական կորուստները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ իր տեսաուղերձում նշեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք չպետք է աչքաթող անենք այն ամենը, ինչ ձեռք է բերել Հայաստանն իր անկախությունից ի վեր։ Համոզված եղեք, որ Եվրոպայում և ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է մեզ, մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումներ: Այլևս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը կգերակայեն օրենքի գերակայության ու ժողովրդավարությանը»: