Լատվիան կոչ է արել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին՝ Մոսկվային հասցնել հնարավոր էսկալացիայի հետևանքները

ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն պետք է Մոսկվային հասցնեն, որ ռուս-ուկրաինական սահմանին էսկալացիայի դեպքում նա հետևանքներ կունենա, ասել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում միաժամանակ մի քանի հիբրիդային սպառնալիքներ կան։ Դրանցից մեկը միգրացիոն ճգնաժամն է Բելառուսի՝ Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ սահմաններին, երկրորդը՝ ռուսական զորքերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմաններին։

«Կարևոր է, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն վերահսկեն իրավիճակը Ուկրաինայի սահմանների մոտ և Ռուսաստանին ազդանշան տան, որ էսկալացիայի դեպքում շատ հստակ հետևանքներ են սպասում»,- ասել է Կարինշը Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։։

Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել ռուսական ուժերին Ուկրաինայի սահման մոտեցնելու կապակցությամբ։ Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի։

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները վերջերս զգալիորեն մեծացրել են իրենց ռազմական ակտիվությունը Սև ծովում։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ը փորձում է զորքերի խմբավորում ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ, իսկ Վաշինգտոնի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական զարգացումն է։ ԱՄՆ-ը ուսումնասիրում է իրավիճակը՝ Դոնբասում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու դեպքում, կարծում են նախարարությունը։