Մի՛ վախեցեք պատերազմելուց՝ թե նյութական, թե հոգևոր աշխարհում․ Բագրատ Սրբազան․ ՄԱՍ 1 (տեսանյութ)

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը կիրակնօրյա քարոզի ժամանակ անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին։

«Աստված կենդանի խոսում է մեզ հետ, ճանապարհներն է ցույց տալիս, մեզ պետք է ընդամենը մեր մտքերը, հոգիներն ու սրտերը բացած լսել։

Ինչպես Ինքն է ասում՝ եկեք խոսե՛նք, լսե՛ք ինձ, մի՛ վախեցեք, մի՛ վախեցեք պատերազմելուց՝ թե նյութական, թե հոգևոր աշխարհում։

Այսօր հուսահատությունն է ուտում մեզ, սպառում ու մաշում է մեզ և թույլ չի տալիս ճիշտ ճանապարհներ գտնելու։

Մեզ անընդհատ սպառնում են պատերազմով։ Այո, պատերազմն ինքնին սարսափելի երևույթ է, որևէ բանական մարդ պատերազմ, նույնիսկ թեթև կռիվ չի ցանկանա, բայց ազգերի գոյությունը՝ մեր գոյությունը, ուզենք կամ չուզենք, ուղղակիորեն կապված է այդպիսի իրավիճակի հետ։

Մենք ամեն ժամն ու վայրկյանը պատրաստ պետք է լինենք, պետք է պատրաստվենք, չվախենանք, եթե խոսում ենք արժեքների ու արժանապատվության մասին։

Այո, պատերազմը կյանքի գին ունի, բայց ի՞նչը կյանքի գին չունի»։

Հատված #Բագրատ_Սրբազան քարոզից․ ՄԱՍ 1