Իրանական հրթիռները ճշգրիտ են, իրանական հետախուզությունն առավելություններ ունի…

Շաբաթվա ընթացքում երկու շատ ուշագրավ ռեպլիկներ են արվել, ընդ որում՝ մեկը ԱՄՆ-ի, մյուսը՝ Իրանի կողմից։ Երկու ռեպլիկներն էլ բարձրաձայնել են գեներալները՝ ամերիկացի և իրանցի։ Սկսենք նրանից, թե ինչ է հայտարարել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ահաբեկչական ուժերի (CENTCOM) գլխավոր հրամանատար գեներալ Քենեթ Մաքենզին։ Չենք կատակում. գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ահաբեկչական սպանությունից անմիջապես հետո, Իրանում ամենաբարձր պետական ​​մակարդակով օրենք է ընդունվել, ըստ որի՝ Մերձավոր Արևելքի բոլոր ամերիկացի զինվորականները ահաբեկիչներ են, իսկ CENTCOM-ը՝ ԱՄՆ ահաբեկչական կազմակերպություն է, և ոչ թե պարզապես զինվորական կոնտինգենտ։

Գեներալ Մաքքենզին կարծես թե խոսում էր Իրանի հետ «միջուկային գործարքի» շուրջ բանակցություններն առաջիկայում վերսկսելու մասին։ Եվ միանգամայն անսպասելի …սկսել է խոսել իրանական մարտական հրթիռների որակի մասին։ Նրա խոսքերով՝ Իրանն ապացուցել է, որ իր հրթիռները բարձր ճշգրտությամբ են խոցում թիրախները։ Հիշեցնենք՝ 2020 թվականի հունվարից Իրանն արձակել է ավելի քան մեկ տասնյակ «Qiam-1» և «Fateh-313» բալիստիկ հրթիռներ արևմտյան Իրանի երեք բազաներից, որոնք հարվածել են Իրաքում գտնվող ամերիկյան երկու բազաներին՝ «Ալ-Ասադում» և Էրբիլում, որտեղ տեղակայված էին հարյուրավոր ամերիկացիներ։ Հրթիռները շինությունները, օդանավերը և բնակելի թաղամասերը վերածել են մխացող ավերակների: Ըստ ամերիկյան տվյալների՝ իբր «ոչ ոք չի զոհվել, քանի որ նրանցից շատերին հաջողվել է թաքնվել ստորգետնյա բունկերում և խրամատներում, սակայն 1090 ամերիկացի զինվորներ ցնցումներ [контузия…?] են ստացել պայթյուններից։ Ավելին՝ ընդ որում, դա խոստովանել են նաև ԱՄՆ պենտագոնի աղբյուրները։ «Այս հրթիռները հարվածում են տասնյակ մետրերի վրա գտնվող թիրախներին,- ասել է Մաքքենզին: – Միակ բանը, որ արել են իրանցիները վերջին երեք-հինգ տարիների ընթացքում, այն է, որ կառուցել են շատ հզոր հարթակ բալիստիկ հրթիռների համար»:

Գեներալ Մաքքենզիի կողմից իրանական բալիստիկ հրթիռային տեխնիկայի արդյունավետությունը ճանաչելու պատճառը կարող է լինել երկակի։ Բանն այն է, որ իրանցի բանակցողները մտադիր են նոյեմբերի 29-ին Վիեննայում հանդիպել եվրոպացի, ռուս և չինացի գործընկերների հետ՝ քննարկելու միջուկային ծրագրի սահմանափակման հնարավորությունը՝ միջազգային պատժամիջոցների թուլացման դիմաց։ Սակայն ԱՄՆ-ը չի մասնակցի այդ բանակցություններին, որոնք նախատեսված են Իրանի խնդրանքով։ Բայդենի վարչակազմը կրկնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարքը և փորձել բանակցությունների նոր օրակարգ պարտադրել՝ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ։ Իրանը կտրականապես մերժել է 2015 թվականի ամռանը Վիեննայում ստորագրված «միջուկային գործարքի» պայմաններից «շեղումները»։ Մաքքենզին կարծում է, որ Թեհրանը չի կայացրել իրական միջուկային մարտագլխիկի արտադրությամբ առաջ շարժվելու որոշում, սակայն նա կիսում է Մերձավոր Արևելքում Ամերիկայի դաշնակիցների մտահոգությունները Իրանի առաջընթացի վերաբերյալ: «Այս անգամ նրանք շատ մոտ են,- ասում է Մաքքենզին: – Կարծում եմ՝ նրանց դուր է գալիս բեկումնային ճեղքի գաղափարը»։ Վերլուծելով ամերիկացի գեներալի խոսքերը՝ ցանկացած փորձագետ կգա այն եզրակացության, որ իրանական հրթիռների արդյունավետությունը ճանաչելով՝ Մաքքենզին… շանտաժի է ենթարկում և՛ իր երկրին (այսինքն՝ ԱՄՆ-ին), և՛ Իսրայելին։ Սրանով նա փաստացի «խորհուրդ է տալիս» Վաշինգտոնին և Թել Ավիվին՝ չհամարձակվել մտածել Իրանի հետ պատերազմի մասին, քանի որ Իրանը ի վիճակի է ճշգրիտ հրթիռային հարվածներով ոչնչացնել ոչ միայն ամերիկյան ռազմաբազաները Մերձավոր Արևելքում, այլև ողջ Իսրայելը։ Թեև միաժամանակ Մաքքենզին շարունակում է ասել, որ իբր, CENTCOM-ի զորքերը «պատրաստ են պոտենցիալ ռազմական տարբերակի՝ բանակցությունների ձախողման դեպքում»։ Հետաքրքիր է՝ ինքը Մաքքենզին հավատո՞ւմ է «ուժերի պատրաստակամության» մասին իր ասածին։

Երկրորդ ռեպլիկը հնչեցրել է բրիգադի գեներալ Գոլյամռեզա Սոլեյմանին, «Բասիջ» կամավորական աշխարհազորի՝ ԻՀՊԿ կազմի հատուկ ռազմական միավորման, հրամանատարը: Նրա խոսքով, իրականանում է «Սիոնիստական ​​ռեժիմի աստիճանական ոչնչացում»՝ հայտարարելով, որ Իրանը հետախուզական առավելություն ունի Իսրայելի նկատմամբ։ «Մենք լսել ենք սիոնիստական ​​ռեժիմի դատարկ սյուների անկման ձայնը, ու հաստատ գիտենք սիոնիստական ​​ռեժիմի իրավիճակի մասին, և դրա նկատմամբ առավելություն ենք վայելում»,- ասել է նա՝ նոյեմբերի 24-ին ելույթ ունենալով Մեշհեդ հյուսիսարևելյան քաղաքում «Բասիջ»-ի ուժերի հավաքին։ «Հրեաներն իրենք էլ համարում են, որ սիոնիստական ​​ռեժիմը գոյություն չի ունենա իր հիմնադրումից ավելի քան 80 տարի հետո, որից շուրջ 70 տարին անցել է»,- հավելել է նա։ Այստեղ շատ անորոշ ու անհասկանալի բաներ կան։ Սակայն հիշենք՝ մայիսին համապատասխան ելույթում Իրանի ԻՀՊԿ «Քոդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, բրիգադի գեներալ Էսմոյիլ Քաանին բարձր է գնահատել պաղեստինյան խմբավորումների պայքարը՝ վստահեցնելով, որ իսլամական ումման շուտով կմտնի Պաղեստին և կաղոթի Ալ-Աքսա մզկիթում։ «Շուտով մենք արժանապատվորեն կմտնենք Ալ-Աքսա մզկիթ և կկարողանանք այնտեղ աղոթել, – գրել է Քաանին «Ալ-Քուդս» ջոկատների («Իսլամական ջիհադի» զինված թև) հրամանատար Աքրամ ալ-Աջուրիին ուղղված նամակում՝ գովաբանելով Իսրայելի ռեժիմի նկատմամբ նրանց վերջին հաղթանակները։ – Ձեզ հաջողվել է ձեր իմաստուն ու խիզախ դիմադրությամբ, միասնությամբ ու հրամանատարությամբ ոչնչացնել սիոնիստական ​​բանակի դատարկ ակնածանքը»։ Գեներալ Քաանին նաև խոստացել է շարունակել իր նախորդի` գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանիի ճանապարհը` աջակցելով պաղեստինյան դիմադրությանը, ընդգծելով. «Մինչև ուզուրպատորական ռեժիմի տապալումը մենք չենք դադարի օգնել ձեզ, թեև սպառնալիքներն ու վտանգները գնալով կմեծանան։ Ինչպես մի առիթով ասել է Էմոմ Խամենեին, արյունոտ սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարելը՝ պայքար է ահաբեկչության դեմ և հանրային պարտականություն»։

«Էզեդին ալ-Քասամ» (ՀԱՄԱՍ-ի զինված թև) բրիգադների հրամանատար Մուհամեդ Զեյֆիին ուղղված մեկ այլ նամակում գեներալ Քաանին ասել է, որ Իրանը առանց ուշադրության չի թողնելու Պաղեստինը։ Նա վստահեցրել է, որ «Ալ-Քուդսը» (այսինքն՝ Երուսաղեմն ազատագրելու գաղափարը) հաղթելու է։ Նա ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կանխատեսման համաձայն՝ սիոնիստական ​​ռեժիմի կործանման հետհաշվարկն արդեն սկսվել է։ Եվ ահա, այժմ «Բասիջ» աշխարհազորայինների հրամանատարը, նույնպես՝ գեներալ Սոլեյմանի, չնայած ոչ թե Քասեմ այլ՝ Գոլյամռեզան, հայտարարել է իրանական հետախուզության գերազանցության մասին Իսրայելի նկատմամբ։ Կամա թե ակամա բոլորը կարող են տեսնել, որ և՛ ամերիկացի գեներալ Մաքքենզին, և՛ իրանցի գեներալ Գոլյամռեզա Սոլեյմանին, ըստ էության, ուղերձներ (մեսեջներ) են ուղարկում Իսրայելի ղեկավարներին։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ ԱՄՆ-ն այլևս համոզված չէ սիոնիստական ​​պետության անխոցելիության մեջ…

Սերգեյ Շաքարյանց