Միջազգային պայմանագրերը վավերացնելիս պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը

Ստորագրված հայտարարության 4-րդ պարբերության մեջ ասվում է. «Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»:

Թե դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ միջազգային պայմանագիրը, թե միջանցք տրամադրող պայմանագիրը իրենց բնույթով աներկբա քաղաքական բնույթի միջազգային պայմանագրեր են (https://www.arlis.am/documentview.aspx?docid=120816), որոնց վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը: Դրանց շրջանցումը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, որը անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից