«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունների ավարտից հետո:

«Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։

Պուտինը նաև հայտարարել է, որ խոսվել է տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին՝ ընդգծելով, որ խ-ոսքը և՛ երկաթուղային, և ավտոմոբիլային հաղորդակցությանը:

Նա նշել է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն:

Պուտինի խոսքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում կողմերին հաջողվել է առաջ շարժվել հումանիտար հարցերում, պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման շուրջ:

ՌԴ ղեկավարի խոսքով՝ ԼՂ հարցով եռակողմ հանդիպումը կառուցողական էր, իրավիճակի խորը վերլուծություն է իրականացվել: