Սախարովի հրապարակից Ոստիկանություն բերման է ենթարկվել 6 քաղաքացի

Այսօր Երևանի Սախարովի հրապարակից Ոստիկանություն բերման է ենթարկվել 6 քաղաքացի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

«Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով»,- հայտնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի հերթական ակցիա են իրականացրել Երևանում` այս անգամ փակելով Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը: Ակցիայի կազմակերպիչներից են Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը և այլ գործիչներ: