Սա էլ է հստակ մտնում իշխող ուժի այն քաղաքականության մեջ, որ մեզ տանում են դեպի կեղծ խաղաղասիրության դարաշրջան

Հասանք, իջեք, հաջորդ կայարանը՝ Ստամբուլ: «Պողոսնե՛ր», գիտեմ, որ ձեր վեջը չի, թե ինչ է կատարվում մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հետ, ուստի, երբ երեխաներին նոր տարվա նվեր առնելիս լինեք, ուշադիր եղեք, որ դրական ազդակներ հղող ու ձեր բարեկամ պետության բանակի խաղալիք գնեք:

Իսկ հիմա ավելի լուրջ, ո՞ւր են մեր պատկան մարմինները (եթե կան այդպիսիներ) որոնք չեն ծառայում օտարի շահերին, ինչո՞ւ չեն առգրավում այս խաղալիքները հայկական շուկայից:

Կարծում եմ, որ սա էլ է հստակ մտնում իշխող ուժի այն քաղաքականության մեջ, որ մեզ տանում են դեպի կեղծ խաղաղասիրության դարաշրջան:

Խոսքս ուղղում եմ Հայ ծնողներին, Ձեր երեխաներին դաստիարակեք Ազգային արժեքների հիման վրա, ոչ թե այս թրքաբարո ու ազգադավ իշխանությունների մատուցած քարոզի հիման վրա: Մենք պետք է դաստիարակենք մեր մատաղ սերնդին ՄԱՐՏԻԿԻ ոգով, որ կառուցենք մեր սեփական հզոր բանակը, ոչ թե պարտված նիկոլիզմի:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից