Ադրբեջանը Սալոնիկում կրկին սադրանք է հրահրել

Ադրբեջանը Սալոնիկում կրկին սադրանք է հրահրել։ Այս մասին տեղեկացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

«Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այն բոլոր կառույցներին և անհատներին, ովքեր նպաստեցին Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանքի չեզոքացմանը երկու օր առաջ։ Դեսպանությունը նաև տեղեկացված է, որ այսօր նմանատիպ քարոզչական սադրանք է հրահրվել նույն ուժերի կողմից նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը։ ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- գրված է դեսպանության հայտարարությանմեջ։