Ֆրանսիայի Սենատը համաժողով է անցկացրել՝ նվիրված ԼՂ ճանաչման մասին Սենատի բանաձևի մեկամյակին (տեսանյութ)

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը ներկայացրել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի բացման խոսքը Ֆրանսիայի Սենատում՝ Սենատի ու Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի մեկամյակին։