Ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ իրականացնել ՀՀ օդային տարածքով

Բաքվից ինքնաթիռները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Նախիջևան՝ ՀՀ օդային տարածքով։

Նոյեմբերի 25-ին ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Բաքվից հերթական թիռչքն է իրականացրել։

Օդանավը թռիչք է իրականացրել Սևանա լճի, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Արարատի մարզի Զանգակատուն գյուղի վրայով և ուղղորդվել դեպի Նախիջեւան։