Սերն անմահ է, ատելությունը մեռնում է ամեն վայրկյան․ սիրելով կփրկենք մեր երկիրը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ, հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք այս օրերին մեկնարկած ազգային ազատագրական շարժման արդյունավետության մասին, արդյո՞ք հավաքի նախաձեռնողների, մասնակիցների պահանջները հաշվի կառնվեն մի իշխանության կողմից, որը ժողովրդական մանդատ ունենալու անվան տակ առանց հաշվետվության կատարում է իր տերերի կամքը։ Ի՞նչ հույսեր կարելի է կապել այդ շարժման հետ։ Կարինե Նալչաջյանն ասաց, որ իրենց վերջնանպատակը, իհարկե, այս իշխանություններին հեռացնելն է, սակայն դա պետք է լինի համաժողովրդական ցասման միջոցով, մեծ քանակությամբ մարդիկ պետք է դուրս գան հրապարակ, որպեսզի դա հնարավոր լինի իրագործել, սակայն մինչև այդ պետք է բռնել նրանց սև ձեռքը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին՝ ասելով, որ դրանում նա բոլոր խաղաքարտերը բացեց և ակնհայտ ապացուցեց, որ Հայաստանը մտադիր է հանձնել թուրքադրբեջանական տանդեմին։ Եթե նախկինում նա խոսում էր սիրուց, խոնարհումից, ժողովրդին ծառայելուց, ապա այժմ նա չի թաքցնում իշխանության գալու իր իրական նպատակը։ Ըստ նրա՝ սա ևս նպաստեց, որ մարդիկ արթնանան, բայց նրանք դեռ փողոց դուրս գալու պատրաստակամություն չեն ցուցաբերում։

Հարցին, թե ինչո՞ւ մտավորականությունը չի միանում շարժմանը, հոգեբանն ասաց, որ հնարավոր է՝ այս դեպքում վախի գործոնն է նրանց ճնշում։

Մանրամասները՝ տեսանյութում