Լեհաստանը Հայաստանին է նվիրաբերել 201 640 դեղաչափ «Աստրազենեկա» պատվաստանյութ
Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է 201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը:
Դեսպանությունը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը: