Զախարովան՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Սոչիում կայանալիք հանդիպումը։

Պատասխանելով հանդիպման մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ վերջին ճեպազրույցի ժամանակ թեմային մեծ ուշադրություն է դարձվել, և  մանրամասն մեկնաբանվել է եռակողմ աշխատանքը, եռակողմ ջանքերը, և թե ինչպես են դրանք իրականացվում գործնականում։ «Ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպումներին, ապա դրանք մեկնաբանելը նախագահի աշխատակազմի իրավասությունն է»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին։

«Կարող եմ ասել, որ մենք անում ենք ամեն ինչ՝ այս տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանք հաստատելու։ Եվ, իհարկե, այժմ հատուկ ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,-ասել է Զախարովան։