Ռուսական ՀՕՊ համակարգերը Սիրիայում ոչնչացրել են Իսրայելի կողմից արձակված տասը հրթիռ

Ռուսական արտադրության համալիրներից սիրիացի զինվորականներն անցած գիշեր ոչնչացրել են Իսրայելի կողմից արձակված հրթիռների մեծ մասը, ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալՎադիմ Կուլիտը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ժամը 02:28-02:38-ը իսրայելական ռազմաօդային ուժերի F-16 մարտավարական վեց կործանիչներ Լիբանանի օդային տարածքից տասներկու կառավարվող հրթիռներով հարձակվել են Սիրիայի Հոմս նահանգի թիրախների վրա: Սիրիայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը տասը հրթիռ են ոչնչացրել ռուսական արտադրության “Бук-М2Э” և “Панцирь-С” համալիրներից»,- ասել է նա ճեպազրույցում։

Փոխծովակալը հավելել է, որ ավիահարվածների հետևանքով մեկ սիրիացի զինծառայող է վիրավորվել։

Իսրայելը պարբերաբար օդային հարվածներ է հասցնում Սիրիայում գտնվող թիրախներին։ Դամասկոսը բազմիցս պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ դադարեցնելու պետական ​​ինքնիշխանության պարբերական խախտումը։