Ալեն Սիմոնյանին այսուհետ կսպասարկի 90 մլն դրամ արժողությամբ BMW մակնիշի մեքենա

Կառավարության այսօրվա նիստում համաձայնություն տրվեց Ազգային ժողովի առաջարկին, համաձայն որի` Ալեն Սիմոնյանի համար ձեռք կբերվի մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի, մեկ անձից գնման ընթացակարգով:

Գնման համար կհատկացվի 90 մլն դրամ։

Նախագծում նշված է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011 թ․ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։