Սամվել Մարտիրոսյանի սարսափը և Համբարձում Մաթևոսյանի նոր պաշտոնը

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Համբարձում Մաթևոսյանին՝ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որը նախկինում զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը։

Իսկ նախօրեին զավեշտալի դեպք էր տեղի ունեցել։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողից նամակ էր ստացել՝ հետևյալ  բովանդակությամբ․ «Ուզում եմ հաստատեք՝ ստացե՞լ եք արդեն փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը։ Եթե հարմար չի հեռախոսազանգին պատասխանելը, խնդրեմ՝ հաղորդագրությամբ հաստատեք»։  «Շաքարս, ճնշումս ու վերջին մազերս սարսափից վեր թռան։ Մինչև հասկացա, որ լրագրողը համարով սխալվել ա»,- գրել էր Մարտիրոսյանը։