Հայաստանի մարզերում ձյուն է տեղում

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Ճամբարակ, Գավառ, Մարտունի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

ԱԻՆ տեղեկացմամբ, Սյունիքի մարզի «Մեղրու սար», Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածներում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ։