Արթիկում և Ապարանում թույլ ձյուն է տեղում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել՝ ձնախառն անձրև

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը՝ ձնախառն անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ