Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և ՀԱՊԿ-ում համագործակցության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ: