Համբարձում Մաթևոսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից: Այս մասին հայտնում է e-gov.am-ը:

Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից:

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝  Համբարձում Մաթևոսյանը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ։