Առողջապահության նախարարի հրամանը ՍԴ-ում մեր կողմից վիճարկած դիմումի քննությունը վաղը՝ ժամը 11։00

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը: Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:

Դիմումի քննությունը մեկնարկում է բանավոր կարգով` վաղը ժամը 11-00»։