Aljazeera-ն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին․ ՄԻՊ

Aljazeera հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին՝ մեջբերելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

Մասնավորապես, լրատվամիջոցը գրել է, որ Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։

«Գորիս-Կապան ճանապարհի կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային և մաքսակետերի շրջափակումը կհանգեցնի խաղաղ բնակչության իրավունքների ոտնահարման և լուրջ հումանիտար խնդիրների, այդ թվում՝ մի շարք քաղաքացիական համայնքների մեկուսացման»,- մեջբերել է Հայաստանի օմբուդսմանի խոսքը Aljazeera լրատվամիջոցը։

Aljazeera-ի հոդվածը՝ այստեղ