Հայության իրավունքների վերահաստատումը իրավունքի ուժով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է արևելագետ, պատմաբան Զոհրապ Մուղդուսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Հայաստանին սպառնացող լուրջ վտանգներից աշխարհաքաղաքական վերադասավորումների խորապատկերին։ Ինչո՞ւ Հայաստանը հասավ այս հանգրվանին և փաստացի վերածվեց թատերաբեմի աշխարհի մի շարք խաղացողների շահերի սպասարկման համար։ Պատմաբանն ասաց, որ Հայաստանում ռազմական գործողությունները սինոիստական ուժերի կողմից են հրահրված Թուրքիային՝ օգտագործելով, սակայն նպատակը Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում ապակայունացում առաջացնելն է, և այդ պետությունները կազմաքանդելը։

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ համահայկական սենատի համաժողովը, որին մասնակցում էին հայկական ազգային մի շարք կառույցներ։ Զոհրաբ Մուղդուսյանը ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են քննարկվել համաժողովի ժամանակ, ինչպես նաև սենատի ծրագրերը, որոնք ուղղված են իրավական ճանապարհով մեր պատմական տարածքներին հայրենատեր լինելու հնարավորություններին։

Ըստ նրա՝ համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների տնտեսական և ռազմաքաղաքական շահերի բախումը մեր տարածաշրջանում, Այսրկովկասում և հարևան մի շարք երկրներում ուժերի վերադասավորությունը կամ դրա փորձերը ՀՀ անվտանգության տեսանկյունից  մի վտանգավոր իրավիճակ են ստեղծել, որից դուրս գալու համար անհրաժեշտություն է դարձել համախմբել աշխարհասփյուռ հայության մտավոր, ֆիզիկական և ֆինանսական ողջ ներուժը՝ հատկապես Արցախյան վերջին պատերազմում պարտադրված պարտությունից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում