Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալը. փաստաբան (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն, սա ծամոն է դարձել, Բադեն-Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են, որևէ մեկը Բադեն-Բադենի մասին կարո՞ղ է ինձ ասել, թե ինչ քաղաք է, ինչ ուղղվածության քաղաք է: Բադեն-Բադենը առողջարանային քաղաք է»,- ասաց Մակինյանը:

Փաստաբանը նշեց նաև, որ այս ամենն արվում է հասարակությանը շեղելու համար։  «Անհասկանալի, անտրամաբանական, անհեթեթ գործընթաց է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում