Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Օվերչուկը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։