Ամեն ինչ պարզ է․ Հայաստանի մասնատման գործընթացները շարունակվելու են․․․

Նույնիսկ խոսել կամ մեկնաբանել չի ստացվում։

Ամեն ինչ պարզ է։

1․ Հայաստանի մասնատման գործընթացները շարունակվելու են։

2․ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվում են պաշտպանել պետական և  ազգային շահերը։

3․ Արցախի հարցը սահուն (դե յուրե) տեղափոխվելու է Ադրբեջանի ներքաղաքական տիրույթ։

4․ Հայաստանը համաձայնել է դառնալ պանթուրանական հակահայկական նախագծի լոգիստիկ կապող ուղղի։

5․ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական օրակարգից տեղափոխվելու է «պատմական» տիրույթ։

Ցավոք գրեթե բոլոր բացասական սպասումները և կործանարար գործընթացները ակտիվ իրականացման փուլում են։

Մնացածը լոկ մանիպուլյատիվ շղարշ է։

Վերջ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից