Որն է եղել Փաշինյանի համար ամենածանր հարվածը իր վարչապետության տարիներին

Ինձ համար իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, երբ ես դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ ու Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ։ Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։