Չճշտված տեղեկություններով, 24 զինծառայողները գերեվարվել են․ Նիկոլ Փաշինյան

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի նոյեմբերի 16-ին անհետ կորած այն 24 զինծառայողների մասին, որոնց հետ ինչպես ՊՆ-ն էր հաղորդել, կապը կորել է։ Փաշինյանը ասաց, որ թեև հասկանում է, որ նման տերմին օգտագործելը իր կողմից տեղին չէ, ասաց, որ իր չճշտված տեղեկություններով այդ զինծառայողներից շատերը գերեվարված են․

«Չճշտված տվյալների համաձայն ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել։ Մի մասը, որ մենք մտածում էինք զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն։ Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24+8 գերեվարված, բայց էլի էս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն, որովհետև տեղեկություններ կան, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից 1-ը թեթև վիրավոր չի եղել»։