Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ադրբեջանի նախագահն ասում է, որ որտեղ ուզի կկանգնի, ի՞նչ է նշանակում դա։ Այսինք, մենք պետք է հասկանանք՝ նոր աշխարահակարգ է գործո՞ւմ։ Սա նշանակում է, որ միևնույն կերպ որևէ երրորդ երկիր Ադրբեջանում որտեղ ուզի՝ կկանգնի՞։ Կամ Ադրբեջանը, եթե նման հռետորաբանություն է կիրառում մի հարևանի նկատմամբ, դա վերաբերում է նաև մյուս հարևանների՞ն։ Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով, սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա․ «Վարձկանների ներգրավումը դառնում է նոր իրավունք։ Եվ սա է պատճառը, որ Հայաստանն այսօր հարցերի քննության մի քանի հարթաներ է օգտագործում, այդ թվում՝ Հաագայի միջազգային դատարանը։ Հետևաբար մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքն ավելի լայնորեն պետք է դառնա քննարկման առարկա՝ ոչ միայն եռակողմ ֆոմրատում, ոչ միայն ՀԱՊԿ-ում, ոչ միայն ՄԱԿ-ում, ոչ միայն ՄԻԵԴ-ում։ Ես պատրաստվում եմ մասնակցել նաև Ժողովրդավարության գագաթնաժողովին, որն առցանց է լինելու։ Նաև այնտեղ եմ պատրաստվում այս հարցը բարձրացնել»։

«Այն, ինչ անում է Ադրբեջանը, դա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ժողովրդավարության վրա։ Մենք պատրաստվում ենք այս հարցը հետապնդել միջազգային բոլոր հարթակներում»,-ասաց նա։