Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների շփումներն ավելի հաճախ պետք է լինեն․ Նիկոլ Փաշինյան

Ես դեռ ամռանը մի քանի անգամ հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր ու բարձրագույն մակարդակներում հանդիպումներ ունենալ Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով։ Ինչպես գիտեք ԱԳ նախարարներն այդ ֆորմատով արդեն հանդիպումներ ունեցել են։ Մենք ակնկալում ենք, որ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը կկազմակերպի այդպիսի հանդիպում։ Դեկտեմբերի 15-ի հանդիպումը ևս նորություն չէ, քանի որ Եվրոպայի խորհրդի նախագահը դեռևս ամռանը տարածաշրջան այցելելու ժամանակ այդպիսի գաղափար էր առաջ քաշել, որ կկազմակերպի հանդիպում իմ ու Ադրբեջանի նախագահի միջև։ Ես այդ գաղափարը չեմ մերժել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Ալիևի հետ հանդիպմանը։

Փաշինյանի խոսքերով, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների շփումներն ավելի հաճախ պետք է լինեն, որպեսզի հնարավոր լինի լուծումներ գտնել ու խուսափել ճգնաժամերից։