Ադրբեջանական ինքնաթիռը ՀՀ օդային տարածքով Նախիջևանից Բաքու թռիչք է կատարել (լուսանկար)

Ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով թռիչք է կատարել Նախիջևանից Բաքու։ Այս մասին հայտնում է News.am-ը։

Flightradar24.com-ի ստացած տվյալներից երեւում է, որ ինքնաթիռը թռել է Վայոց ձորի մարզում Ջերմուկի, Գեղարքունիքի մարզում Վարդենիսի, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքների վրայով, այնուհետև ուղևորվել Բաքու։

Նշենք, որ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունների առաջին թռիչքի մասին հայտնի դարձավ 2021 թվականի հոկտեմբերին, երբ «AZAL»-ը ներքին Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղով չվերթ կատարեց ։