Ռուս խաղաղապահները մոտ 1 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Արցախի հանրապետական բուժհաստատությանը

Ռուսական խաղաղապահ ծառայության զինվորականները «Մերսի» բարեգործական կազմակերպության ասոցիացիայի ներկայացուցիչների հետ համատեղ ցրտերի մեկնարկին ընդառաջ հումանիտար ակցիա են իրականացրել Ստեփանակերտում:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահները 200 տաք ծածկոցի տեսքով հումանիտար ուղեբեռ են փոխանցել հանրապետական բուժհաստատության ինֆեկցիոն բաժնին: Օգնությունը, ընդհանուր առմամբ, կազմել է շուրջ 1 տոննա:

«Ցրտերի մեկնարկի հետ մեկտեղ նախատեսվում է ևս մեկ հումանիտար ակցիա կազմակերպել՝ տաքացուցիչների և պարենային մթերքների փոխանցմամբ»,- նշել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լիտվինովը: