Ղազինյանը 13-րդ անգամ մերժվեց

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն առանց ընդդիմադիր պատգամավորների՝ քվեարկության դրեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածության հարցը։ 6 դեմ 0 կողմ և 0 ձեռնպահ ձայներով Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։