Կորոնավիրուսով վարակվել է 531 քաղաքացի, մահացել է 48 հիվանդ

Հայաստանում նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334878 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստավորումների թիվը կազմում է 2318552, վերջին մեկ օրում` 7366 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 17195 բուժառու. մեկ օրում նվազել է 955-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 308922 անձ` վերջին մեկ օրում 1438 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 48 քաղաքացի, մահացածների թիվը 7356 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: