Սահմանների որոշարկմամբ «որոշարկվելու» է միայն մեկ բան՝ այն հերթական կետը, որտեղից թշնամին շարունակելու է Հայաստանի բռնազավթման հաջորդ փուլը

Մեզ փորձելու են համոզել, որ սահմանների որոշարկմամբ լուծվելու են մեր բոլոր խնդիրները՝ մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանի խորհրդանշական դաշտը զավթածները տարիներ շարունակ թաքուցյալ և անթաքույց կերպով քարոզում էին «Արցախն է ձեր լավ չապրելու պատճառը» կեղծ և քայքայիչ մտայնությունը։

Սահմանների որոշարկմամբ «որոշարկվելու» է միայն մեկ բան՝ այն հերթական կետը, որտեղից թշնամին շարունակելու է Հայաստանի բռնազավթման հաջորդ փուլը կոշտ և փափուկ ուժի բոլոր հնարավոր միջոցներով։

Հետևաբար, ազգային միակ իրական անվտանգային օրակարգը պետք է լինի մեր բանակի արագ և որակյալ վերականգման ու արդիականացման գործընթացը և թշնամու հետ հաջորդ բախմանը պատրաստվելը։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։