Նա թաղել է հայկական օրակարգն ու շարժվում է բոլորի, այդ թվում ՝ թուրքերի օրակարգով․ Շարմազանով

Կապիտուլյանտների առաջնորդը բազմիցս «կուրծք էր ծեծում», թե Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։

Նա Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի ղեկավարին «խաբարներ» էր ուղարկում։

Բանավոր պայմանավորվածության արդյունքում Սյունիքից ներս բերեց ադրբեջանցիներին։

Սեւ լճի 30% կորցնելուց հետո հրաժարվեց պաշտպանություն կազմակերպել։

Հրապարակային առաջարկում էր «հայելային» եղանակով մեր զորքերի նահանջը մեր պետական սահմաններից։

Ու այսքանից հետո «հանկարծ» հասկացավ, որ «դրական ազդակներ ուղարկող» Թուրքիան նախապայմաններ է դնում ։

Փաստերը հուշում են, որ նա իր աթոռը պահպանելու համար կարող էր բոլորին ամեն ինչ խոստանալ, իսկ հետո փորձել «թռնել» խոստումը կատարելուց։

Նա թաղել է հայկական օրակարգն ու շարժվում է բոլորի, այդ թվում ՝ թուրքերի օրակարգով։

Թուրքական օրակարգի սպասարկման սցենարի մեջ է մտնում ՝անգործություն դրսեւորելով թշնամուն հանձնել Սյունիքի ճանապարհները, կարեւոր բարձունքները, Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, բանավոր խոստումներ տալն ու կեղծ հայրենասիրական պաթոսի ուղեկցությամբ «պատերազմով» հերթական ՝այս ամգամ ՀՀ-ում պարտության արձանագրումը։

Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝պատերազմով կամ ստորագրությամբ։

Թուրք-ադրբեջանական տանդեմին մեր հայրենիքից հեռացնելու համար,նախևառաջ անհրաժեշտ է ազատվել ազգակործան ու պետականաքանդ ռեժիմից։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։