Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատագրական շարժում» հավաքը

Հանրապետության հրապարակում ընթանում է «Զարթոնք» և 5165 կուսակցությունների նախաձեռնած «Ազատագրական շարժում» հավաքը։

Նախաձեռնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի Հայաստանի ու Ադրբեջանի միջև  սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող այն փաստաթուղթը։ Նրանք նշում են՝ փաստաթղթի վերաբերյալ ունեն հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի տարածքից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կարևոր բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այն։

Ավելի վաղ ակցիայի մասնակիցները Կառավարությանն էին հանձնել դիմումը, ապա շարժվել դեպի նախագահական նստավայր, դիմում հանձնել նաև խորհրդարան։