ՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել, որն արգելում է ԶԼՄ-ներում նշել հանցագործների ազգությունը

Չեչնիայի Հանրապետության խորհրդարանը Ռուսաստանի Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է ԶԼՄ-ներում և համացանցում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ազգության և կրոնի մասին տեղեկատվության տարածումը։

Տեքստը երկուշաբթի օրը տեղադրվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դաշնային օրենքի նախագծով <…> առաջարկվում է արգելել ԶԼՄ-ներում, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ազգության, կրոնի և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդներին պատկանող անձանց մասին տեղեկությունների տարածումը»,-ասվում է պարզաբանման մեջ։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ ԶԼՄ-ներում և համացանցում նման տեղեկատվության տարածման արգելքի սահմանումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան և միջկրոնական ներդաշնակության և խաղաղության պահպանման անհրաժեշտությամբ։