Հայաստանից հերթական տարածքներ զիջելու և քողարկելու համար կեղծ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին

Հայաստանից հերթական տարածքներ զիջելու և դրանք քողարկելու համար կեղծ մեղադրանք է առաջադրվել, ՀՀ երրորդ նախագահ Արցախի հերոս Սերժ Սարգսյանին: Հասկանում եք չէ՞, թե այս ամենը ինչի համար է արվում:

Որպես մեղադրյալ նշանակվում է մի մարդ, ով կանգնած է եղել Անկախության, Հայոց պետականության ակունքներում, և ամբողջ իր կյանքը նվիրել է Հայաստանի և Արցախի անվտանգ լինելուն:

Մեղադրանք առաջադրողների հետևում կանգնածներն էլ այն «մարդիկ» են, որոնք Հայ ժողովրդից գողացան Անկախությունն ու Հայոց պետականությունը. թուրքին հանձնեցին Արցախի 75%-ը, կոտորեցին մի ամբողջ սերունդ, թուրքին զիջեցին Հայաստանի տարածքներից, պառակտեցին  հայ հասարակությունը ու տարան նվաստացման:

Հ.Գ. Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամիդ, և ուրի՛շ…, երբ դավում է «բարեկամդ»….

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից