ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ հակաՀԱՅԱՍՏԱՆ

  • Քանիցս ասել եմ, որ ինքնին վերցրած՝ փաստերը և փաստահեն կրթությունը ոչ մի արժեք չունեն։ Այդ է պատճառը, որ բոլորիս շրջապատում կան փաստեր իմացող, այսպես ասած՝ կրթված, բայց որպես քաղաքացի՝ գրոշի արժեք չունեցող մարդիկ։
  • Այն, ինչ իրականում կարևոր է, փաստերը ճիշտ շաղկապող մտածողական պարադիգմերն են։ Օրինակ՝ հակաՀայաստանը, օգտվելով այն փաստից, որ «թուրքերի հետ առաջ ապրել ենք», առաջ է տանում այն օրակարգը, որ էլի պիտի ապրենք, որ դա նորմալ է։ Մինչդեռ հայաստանյան մտածողական պարադիգմը, վերլուծելով «թուրքերի հետ առաջ ապրել ենք» փաստը, կեզրակացնի, որ հենց դրա պատճառով ենք այս օրին, հենց դրա պատճառով է Մեծ Հայքի տարածքի 90%-ի վրա հայոց շունչը մեռած։
  • Մեր Հայկական նախագիծ / Armenian Project ի «Հայկական համալսարանի» նպատակը հենց այս ճիշտ պարադիգմատիկ ապարատի ապահովումն է, և Հայաստանը հաղթելու է հակաՀայաստանին։ Բարի աշխատանքային շաբաթ բոլորիս։

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից