Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է նրան կալանավորելու մասին միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթին՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ և 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է։