Այսօր առավոտից Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներից 18-ը բերման է ենթարկվել․ Ոստիկանություն

Այսօր առավոտից Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներից 18-ը բերման են ենթարկվել Ոստիկանություն։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նրա տեղեկացմամբ՝ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Հիշեցնենք՝ բողոքի ակցիաների մասնակիցները իշխանություններին պահանջներ են ներկայացնում երկրի անվտանգության վերաբերյալ, ժողովրդին կոչ անում դուրս գալ փողոց՝ նշելով, որ «երկրի անվտանգությունն ամեն մեկի ձեռքում է»։